ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հանրահավաքին եռյակը կներկայանա առաջին դեմքերով

Հանրահավաքին եռյակը կներկայանա առաջին դեմքերով
10.10.2014 | 12:44

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակը պաշտոնապես հայտարարել է, որ Ծառուկյանը մասնակցելու է ոչիշխանական եռյակի հանրահավաքին: «Ինձ համար առավել քան զարմանալի է որոշ շրջանակների կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին չի մասնակցելու հանրահավաքին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հանրությանը ապակողմնորոշելու և թյուրիմացության մեջ գցելու անհաջող փորձ»,- ասել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն նա չի ճշտել՝ Գագիկ Ծառուկյանը ելույթ ունենալո՞ւ է, թե՞ ոչ: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես կմասնակցի հանրահավաքին՝ հայտնել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
ՀԱԿ-ի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը հաստատել է Լևոն Զուրաբյանը:

Դիտվել է՝ 1714

Մեկնաբանություններ